Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախախորհրդարանը երիտասարդներին կսովորեցնի փողոցային պայքարի և դիմակայության հիմունքներ

Նախախորհրդարանը երիտասարդներին կսովորեցնի փողոցային պայքարի և դիմակայության հիմունքներ
17.02.2014 | 17:29

Նախախորհրդարանը աշխատանքներ է տանում կադրերի պատրաստման ուղղությամբ։ Մասնավորապես Հայաստանում ինքնիշխան պետության կառուցման ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ազատագրական ցանցային պայքար» խորագրով դասընթաց երիտասարդների համար։ Դասընթացի նպատակն է պատրաստել երիտասարդ գաղափարական առաջամարտիկներ, որոնք ունակ կլինեն Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) ազատագրական պայքարի կազմակերպման միջոցով վերահաստատել ժողովրդի իշխանությունը և ստանձնել ապագա հայկական պետության կերտման ու արդյունավետ կառավարման պատասխանատվությունը:
Մասնակիցներին ուսուցանվելու են օպերատիվ աշխատանքի գիտելիքներ և հմտություններ, փողոցային պայքարի և դիմակայության հիմունքներ, կառավարման, քաղաքագիտության, հոգեբանության հիմունքներ, հաղորդակցման մշակույթ (հռետորություն, բանավեճի արվեստ, բանակցելու արվեստ և այլն), փիլիսոփայություն և աշխարհայացք։
Դասընթացը նախատեսված է 20-30 տարեկան երիտասարդների համար։ Այն կմեկնարկի մարտի 1-ից։

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ